«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի էրնանդեսը չի հեռացվի թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ESPN-ը:
Հաշվի առնելով ակումբում իսպանացու ձեռքբերումները` թիմի ղեկավարությունը լիովին վստահում է Չավիին, իսկ նրա ապագայի վերաբերյալ որևէ քննարկում տեղին չի համարում: Չավիի հետ կատալոնական ակումբը երկարատև համագործակցության ծրագրեր ունի և կարճատև անհաջողությունները հիմք չեն, որ մասնագետը հեռանա թիմից:
Հիշեցնենք, որ «Բարսայի» ղեկին Չավին անցկացրած 101 խաղում տարել է 63 հաղթանակ, գրանցել 17 ոչ-ոքի և պարտվել 21 անգամ: