«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է, թե ինչ տրամադրությամբ է աշխատում ակումբում.
«Ես երջանիկ եմ, քանի որ մարզում եմ աշխարհի լավագույն ակումբը։ Քննադատությունն ինձ ստիպում է կատարելագործվել։ Ինձ համար ոչինչ չի փոխվել։ Ես ցանկանում եմ ցույց տալ, որ կարող ենք լինել մրցունակ։
Այս մրցաշրջանը հաջող չէր մեզ համար, բայց համոզված եմ, որ հետագայում ամեն ինչ կարող է լավ լինել»,- մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան, որոշել է պաշտոնից հեռացնել Չավիին։ Ֆունկցիոները հիասթափված և զայրացած է մարզչի վերջին հայտարարությունից։ 44-ամյա մասնագետը դժգոհել էր ակումբի ֆինանսական վիճակից և հայտնել, որ այդ տեսանկյունից «Բարսելոնան» չի կարող մրցել Մադրիդի «Ռեալի» հետ։