Logo

Չավի. «Բելինգեմը հիանալի ֆուտբոլիստ է, բայց նրա բախտը բերում է»

11:57 / 29.10.2023Ֆուտբոլ
Չավի-Ջուդ Բելինգեմ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին, որը հաղթական դուբլի հեղինակ է դարձել Էլ Կլասիկոյում:

«Բելինգեմը հիանալի ֆուտբոլիստ է, բայց նրա բախտը բերում է: Գնդակն անընդհատ անդրադառնում է նրա կողմը: Սակայն պետք է նշել, որ Ջուդը շատ ինքնավստահ է և խաղի ժամանակ դա օգուտ է բերում թիմին»,- կատալոնացու խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Անգլիացի կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո 13 խաղում դարձել է 13 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա