Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ իր գլխավորած թիմը կարող է այս մրցաշրջանում պայքարել բոլոր տիտղոսների համար:
«Առաջիկա ամիսներին մենք պետք է պայքարենք բոլոր տիտղոսների համար: Առջևում Եվրոպա լիգան է, Լա լիգան, Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթը: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք պայքարել բոլոր այս տիտղոսների համար:
Կարծում եմ, որ Լա լիգան խաղամակարդակով չի զիջում Պրեմիեր լիգային»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի C խմբում «Բավարիան» (12 միավոր) և «Ինտերը» (10 միավոր) պայքարը կշարունակեն մրցաշարի փլեյ-օֆֆում, իսկ «Բարսելոնան» (4 միավոր) ելույթ կունենա Եվրոպա լիգայում: