Logo

Չարլսթոն. կիսաեզրափակիչի զույգերը

13:40 / 06.04.2024Թենիս
null

ԱՄՆ Չարլսթոն քաղաքում ընթացող WTA-500 շարքի շրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը։

Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5-րդ ռակետ) քառորդ եզրափակիչում համառ պայքարում` 2 ժամ 38 րոպեում, հաղթեց Վիկտորյա Ազարենկային (Բելառուս, 26-րդ ռակետ)։ Գրանցվեց 6-4, 3-6, 7-6 հաշիվը։

Պեգուլան կիսաեզրափակիչում մրցելու է ռուս Դարյա Կասատկինայի (11-րդ ռակետ) դեմ, որը 6-7, 6-2, 6-3 հաշվով պայքարից դուրս թողեց Ժակլին Քրիստիանին (Ռումինիա, 83-րդ ռակետ)։

Աշխարհի 7-րդ ռակետ Մարիա Սակարին (Հունաստան) 6-2, 6-4 հաշվով վստահ հաղթեց Վերոնիկա Կուդերմետովային (Ռուսաստան, 19-րդ ռակետ)։

Կիսաեզրափակիչում Սակարիի մրցակիցը լինելու է Դանիել Քոլինզը (ԱՄՆ, 22-րդ ռակետ), որը Մայամիի «Մասթերսը» հաղթելուց հետո շարունակում է վստահ ելույթը։ 30-ամյա թենիսիստուհին Չարլսթոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում 6-3, 6-4 հաշվով հաղթեց Էլիզա Մերտենսին (Բելգիա, 30-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 25 րոպե։ Քոլինզը նախորդ 11 խաղերում մրցակիցներին զիջել է ընդամենը երկու սեթ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ