Logo

Չառլսթոն. Աշխարհի չորրորդ ռակետը եզրափակիչում է

11:51 / 06.04.2025Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլան դուրս է եկել Չառլսթոնի WTA-500 կարգի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչ։

Ամերիկացի թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6-2, 2-6, 7-5 հաշվով հաղթել է Եկատերինա Ալեքսանդրովային (Ռուսաստան, 26-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 21 րոպե։

Պեգուլան ապրիլի 6-ին տիտղոսը կվիճարկի Սոֆյա Քենինի (ԱՄՆ, 44-րդ ռակետ) հետ։ Եզրափակիչի մեկնարկը` Երևանի ժամանակով 22:30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ