«Լոս Անջելես Քլիփերսի» բասկետբոլիստ Քրիս Փոլը կավարտի մարզական կարիերան, հաղորդում է ինսայդեր Շեմս Չարանիան:
Ամերիկացի 40-ամյա բասկետբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ կտա մարզական կարիերային: Փոլն անցկացնում է 21-րդ մրցաշրջանն NBA-ում։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 10 խաղի, միջինում վաստակել 2,5 միավոր, կատարել 1,8 ասիստ:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


