Logo

Չարանիա. Մորանտն առնվազն 2 շաբաթ չի խաղա

00:15 / 18.11.2025Բասկետբոլ
null

«Մեմֆիս Գրիզլիսի» խաղարկող Ջա Մորանտը «Քլիվլենդ Կավալիերսի» դեմ NBA-ի հերթական տուրի խաղում վնասվածքի պատճառով փոխարինվելուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է ինսայդեր Շեմս Չարանիան:

Մորանտն աջ սրունքի առաջին աստիճանի վնասվածք ունի։ 26-ամյա բասկետբոլիստը 2 շաբաթ բաց կթողնի, հետո կանցնի ևս մեկ բուժզննում:

Մորանտն ընթացիկ մրցաշրջանում միջինում վաստակում է 18,9 միավոր, գրանցում 3,7 ռեբաունդ և կատարում 8,1 ասիստ:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ