Logo

Չարանիա. Դևիսը կրկին մի քանի խաղ բաց կթողնի

00:47 / 27.12.2025Բասկետբոլ
null

«Գոլդեն Սթեյթի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության խաղում (116-126) «Դալաս Մավերիքսի» աստղային բասկետբոլիստ Էնթոնի Դևիսը վնասվածք ստանալուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է Շեմս Չարանիան:

Երկրորդ քառորդի ժամանակ փոխարինված Դևիսն աճուկի թեթև վնասվածք է ստացել: Ամերիկացին մի քանի խաղ բաց կթողնի:

Մրցաշրջանի մեկնարկում Դևիսը ձախ ոտքի սրունքի վնասվածքի պատճառով 14 խաղ էր բաց թողել:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ