Logo

Չարանիա. Ադետոկունբոյի համար տարին ավարտված է

00:12 / 05.12.2025Բասկետբոլ
null

«Միլուոկի Բաքսի» առաջատար բասկետբոլիստ Յանիս Ադետոկունբոն սրունքի լարվածության պատճառով առաջիկա խաղերում չի օգնի իր թիմին, հաղորդում է Շեմս Չարանիան:

Հունաստանի հավաքականի ծանր հարձակվողը խաղահրապարակից կբացակայի 2-4 շաբաթ: Մեծ հավանականությամբ, նրա համար տարին ավարտված է:

Ընթացիկ մրցաշրջանում Ադետոկունբոն միջինում վաստակում է 28.9 միավոր, գրանցում 10.1 ռեբաունդ և կատարում 6.1 ասիստ:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ