Ես եմ
հեղինակ՝ Ջոնաթան Սաֆրան Ֆոեր
Ահա մեկ այլ կենդանի դասականի՝ Ջոնաթան Սաֆրան Ֆոերի վեպը: Սա ամուսնալուծության մասին շատ անձնական գիրք է: Ֆոերն ինքn ամուսնալուծվել էր մի քանի տարի առաջ:
Յակոբն ու Ջուլիան երկար տարիներ ամուսնացած էին, երեք որդի ունեին, և իրենց կյանքն իրարից առանձին չէին պատկերացնում: Նրանք մեկ ամբողջություն էին: Այդ պատճառով էլ բաժանումը քանդում է նրանց երկուսին էլ: «Ես եմը» գիրք է ինքնաորոնումների և ինքդ քեզ առանց մյուս անձի կառուցելու մասին:
![Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար] Here I Am by Jonathan Safron Foer first edition book cover - Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/07/Here_I_Am_by_Jonathan_Safron_Foer_first_edition_book_cover.jpg)
Մեր տարբերակները
հեղինակ՝ Լորա Բարնեթ
«Մեր տարբերակները» Լորա Բարնեթ անունով երիտասարդ բրիտանացի գրողի վեպն է, որը պատմում է Քեմբրիջի երկու ուսանողների՝ Ջիմի և Եվայի սիրո մասին: Ավելի ճիշտ, հեղինակը ներկայացնում է երեք տարբերակ, թե ինչպես կարող էր զարգանալ այս սերը: Առաջինը, եթե նրանք հանդիպեին, սիրահարվեին և երբեք չբաժանվեին: Երկրորդը, եթե նրանք հանդիպեին, սիրահարվեին, բայց շատ արագ հանգամանքներն այնպես զարգանային, որ նրանք բաժանվեին: Երրորդը, եթե նրանք հանդիպեին, և նրանք չցանանային ավելի լավ ճանաչել ու սիրել իրար:
![Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար] 51nrmGIK2aL - Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/07/51nrmGIK2aL.jpg)
Հետո
հեղինակ՝ Աննա Թոդ
Այս վեպն անվանում են «Մոխրագույնի հիսուն երանգների» վանիլային տարբերակը: Այն պատմում է լավ աղջկա և վատ տղայի հարաբերությունների մասին: Կրքոտ տեսարաններով, երեկույթներով ու ծեծկռտուքներով սիրո պատմություն է սա: Հեղինակը հորինել է այնքան շատ ներքին և արտաքին հակասություններ, որ ընթերցանությունը ձեզ համար դարձնի առավել գայթակղիչ: Վայելեք:
![Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար] 71WwqFIHqZL 960x1488 - Չափազանց ռոմանտիկ ու սիրային [5 վեպ, որ պետք է կարդալ սիրո ուժը հասկանալու համար]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/07/71WwqFIHqZL-960x1488.jpg)

