Logo

Չանչարևիչն ամենաշատ սեյվ կատարած դարպասապահն է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում

16:57 / 02.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում ամենաշատն է սեյվ կատարել։ Նա 23 անգամ փրկել է իր թիմին գոլից։

Այդ ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև Մատոուշ Տրմալը («Մլադա Բոլեսլավ», 21 սեյվ), Ֆիլիպ Յորգենսենը («Չելսի», 20), Կոնոր Ռոբերտսը («Նյու Սեյնթս», 20) և Ամիր Սաիպին («Լուգանո», 19)։

35-ամյա Չանչարևիչը մրցաշարի հիմնական փուլում մասնակցել է 3 հանդիպման, բաց թողել 9 գոլ, մեկ անգամ դարպասը պահել անառիկ։ «Նոան» չորս խաղում վաստակել է 4 միավոր և 26-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա