Logo

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:39 / 06.10.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանական «Լայպցիգի» հարձակվող Անդրե Սիլվան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում պորտուգալացին մասնակցել էր շոտլանդական  «Սելթիկի» դեմ խաղին (3-1) և դարձել դուբլի հեղինակ:

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Ջովանի Դի Լորենցոն («Նապոլի», 1 գոլ), Անխել Դի Մարիան («Յուվենտուս», 3 գոլային փոխանցում) և Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ», 1 գոլ և 1 ասիստ):

Այդ խաղից հետո «Լայպցիգն» առաջին միավորներն էր վաստակել Չեմպիոնների լիգայում և F խմբում բարձրացել երրորդ տեղ: «Սելթիկը» 1 միավորով 4-րդն է:

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ