Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (5-1):
Քվեարկության արդյունքում 34-ամյա հարձակվողը շրջանցել էր Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեին, իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելենսկուն և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդը տուրը կկայանա հաջորդ շաբաթ։ Մրցաշարի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։


