Logo

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը և գոլը (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:41 / 13.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

30-ամյա հարձակվողը գերմանական «Այնտրախտի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով հանդիպման 19-րդ ու 37-րդ րոպեներին: Մրցավեճն ավարտվել էր լոնդոնյան ակումբի հաղթանակով՝ 3-2:

Բացի այդ, Սոնի երկրորդ գոլը ճանաչվել է մրցաշարի շաբաթվա լավագույն գոլ: Հարավկորեացին տպավորիչ հարվածով եզրափակել է «Տոտենհեմի» գեղեցիկ գրոհը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում կմրցի պորտուգալական «Սպորտինգի» հետ: Առաջին խաղն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 2-0:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ