Logo

Չեմպիոնների լիգա. «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի հաղթողի հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:15 / 02.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացվեց Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» որակավորման 3-րդ փուլում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում փլեյ-օֆֆում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողին:

Առաջին խաղը տեղի կունենա «Մաքաբի Հայֆա» - «Ապոլոն Լիմասոլ» զույգի հաղթողի խաղադաշտում: Որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղերը կանցկացվեն օգոստոսի 16/17-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 23/24-ին:

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։ «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողն այդ փուլում կմրցի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի զույգի պարտվողի հետ:

Հայաստանի և Սերբիայի չեմպիոնների առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Պատասխան խաղը նախատեսված է օգոստոսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 21:00-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 2 խաղերի արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3), իսկ երկրորդ փուլում հաղթել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1):

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու արդյունքում «Փյունիկն» ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ