Logo

ՉԼ. «Լայպցիգի» և «Զալցբուրգի» հաղթանակները (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:47 / 05.10.2022Վիդեո
null

Երկու խաղերով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի 2-րդ խաղային օրը:

Գերմանական «Լայպցիգը» F խմբում ընդունեց շոտլանդական «Սելթիկին» և հաղթեց 3-1 հաշվով: Գերմանական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան, 1 գոլ էլ խփեց ֆրանսիացի ռմբարկու Քրիստոֆեր Նկունկուն:

Այս խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23:00-ից կմրցեն Մադրիդի «Ռեալն» ու Դոնեցկի «Շախտյորը»:

«Լայպցիգը» 3 միավորով բարձրացավ 3-րդ տեղ, «Սելթիկը» 1 միավորով եզրափակում է աղյուսակը: «Ռեալը» 6 միավորով առաջատարն է, «Շախտյորը» 2-րդն է՝ 4 միավոր:

Ավստրիական «Զալցբուրգը» E խմբում տանը 1-0 հաշվով հաղթեց Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոյին»: 71-րդ րոպեին խաղի միակ գոլը 11-մետրանոցից խփեց շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը:

Խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23:00-ից կհանդիպեն Լոնդոնի «Չելսին» և Իտալիայի չեմպիոն «Միլանը»:

«Զալցբուրգը» 5 միավորով դարձավ խմբի առաջատարը, «Միլանը» 4 միավորով 2-րդն է, «Դինամոն» 3 միավորով 3-րդն է, իսկ աղյուսակը եզրափակում է 1 միավոր ունեցող «Չելսին»:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր

E խումբ

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 1-0  (տեսանյութ)

Նոա Օկաֆոր, 71

F խումբ

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 3-1 (տեսանյութ)

Քրիստոֆեր Նկունկու, 27, Անդրե Սիլվա, 64, 77 - Ժոտա, 47

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ