Sofascore վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Շաբաթվա խորհրդանշական թիմում ամենաշատ ներկայացուցիչն ունի Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» (2 ֆուտբոլիստներ), որը 7-1 հաշվով արտագնա խաղում ջախջախել էր շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»:
Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը՝ ըստ Sofascore-ի
Դարպասապահ՝ Սիմոն Մինյոլե («Բրյուգե»):
Պաշտպաններ՝ Կալիդու Կուլիբալի («Չելսի»), Նյանզու Կուասի («Սևիլիա»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ»):
Կիսապաշտպաններ՝ Հյոն Մին Սոն («Տոտենհեմ»), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Օմեր Ատցիլի («Մաքաբի Հայֆա»), Սալահ («Լիվերպուլ»):
Հարձակվողներ՝ Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»), Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»):