Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվել է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Առաջին խաղակեսից հետո «Փյունիկը» 3 գոլի տարբերությամբ պարտվում է։
«Ցրվենա» Զվեզդայի» կազմում դուբլով աչքի է ընկել գանացի հարձակվող Ուսման Բուկարին։ Եվս մեկ գոլ խփել է զամբիացի կիսապաշտպան Կինգս Կանգվան։
Չեմպիոնների լիգա, որակավորման 3-րդ փուլ, առաջին խաղ
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 3-0 (առաջին խաղակես)
Ուսման Բուկարի, 29, 44, Կինգս Կանգվա, 35
Վիճակագրություն
Գնդակի վերահսկողություն՝ 49% - 51%
Հարված դարպասին՝ 6-0
Անկյունայիններ՝ 3-3
Խաղից դուրս վիճակ՝ 3-1
Խախտումներ՝ 5-3
Դեղին քարտեր՝ 2-0
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1):


