Կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։
Իտալական «Ինտերը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ընդգրկվեց C խմբում: Իտալիայի փոխչեմպիոնի մրցակիցները կլինեն կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» ու չեխական «Վիկտորիա Պլզենը»:
Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» F խմբում կմրցի գերմանական «Լայպցիգի», ուկրաինական «Շախտյորի» ու շոտլանդական «Սելթիկի» հետ։
Խմբային փուլի առաջին տուրը կկայանա սեպտեմբերի 6-7-ին։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ
Խումբ A. «Այաքս» (Նիդեռլանդներ), «Լիվերպուլ» (Անգլիա), «Նապոլի» (Իտալիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա):
Խումբ B. «Պորտու» (Պորտուգալիա), «Ատլետիկո» (Իսպանիա), «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա):
Խումբ C. «Բավարիա» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Ինտեր» (Իտալիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա):
Խումբ D. «Այնտրախտ», (Գերմանիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Մարսել» (Ֆրանսիա):
Խումբ E. «Միլան» (Իտալիա), «Չելսի» (Անգլիա), «Զալցբուրգ» (Գերմանիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա):
Խումբ F. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Սելթիկ» (Շոտլանդիա):
Խումբ G. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Կոպենհագեն» (Դանիա):
Խումբ H. ՊՍԺ (Ֆրանսիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել):
Հիշեցնենք, որ վիճակահանությունից առաջ թիմերն ընդգրկված էին 4 զամբյուղներում.
Առաջին զամբյուղ. «Ռեալ» (Իսպանիա), «Այնտրախտ» (Գերմանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Միլան» (Իտալիա), «Բավարիա» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Նիդեռլանդներ)։
Երկրորդ զամբյուղ. «Լիվերպուլ» (Անգլիա), «Չելսի» (Անգլիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Ատլետիկո» (Իսպանիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Տոտենհեմ» (Անգլիա)։
Երրորդ զամբյուղ. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), «Ինտեր» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Նապոլի» (Իտալիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)։
Չորրորդ զամբյուղ. «Մարսել» (Ֆրանսիա), «Բրյուգե» (Բելգիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել), «Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա):
Վիճակահանության ժամանակ նույն երկիրը ներկայացնող ակումբները չեն կարող ընգրկվել նույն խմբում: