Logo

ՈւԵՖԱ-ի նախագահը՝ ԱԱ-2030-ն ընդունելու Ուկրաինայի համատեղ հայտի մասին. «Այդ մրցաշարը նվիրված կլինի աշխարհին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:55 / 21.10.2022ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Չեֆերին-222

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Իսպանիայի և Պորտուգալիայի հետ 2030թ. աշխարհի առաջնությունն ընդունելու Ուկրաինայի համատեղ հայտի մասին։

«Ուկրաինան իր ներդրումն է ունենալու, ինչպես մյուս երկրները։ Դեռ հստակեցված չէ, թե քանի խաղ և որտեղ կանցկացվի, սակայն Ուկրաինայի ընդգրկումը խորհրդանշական առումով հետաքրքիր է։ Այդ մրցաշարը նվիրված կլինի աշխարհին»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Հունաստանը և Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը և Չիլին նույնպես համատեղ հայտեր են ներկայացրել Մունդիալ-2030-ն ընդունելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ