Logo

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստն ավարտել է կարիերան

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:08 / 30.09.2022ՍՊՈՐՏ
Գոնսալո Կաստրո-2

Լևերկուզենի «Բայերի», Դորտմունդի «Բորուսիայի», «Շտուտգարտի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

Հուլիսի 1-ից 35-ամյա ֆուտբոլիստը գերմանական «Արմինիայի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ ուներ:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Կաստրոն Բունդեսլիգայում անցկացրել է 421 հանդիպում, դարձել 38 գոլի և 80 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 5 հանդիպում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ