Աշխարհի երկրորդ ռակետ, նորվեգացի թենիսիստ Կասպեր Ռուդը Սեուլի մրցաշարի երկրորդ շրջանում 6-2, 3-6, 6-3 հաշվով հաղթել է չիլիացի Նիկոլաս Ջարիին (111-րդը վարկանիշային աղյուսակում) և նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Մրցախաղը կայացել է թենիսի օլիմպիական կենտրոնի գլխավոր կորտում և տվել 1 ժամ 41 րոպե: Ռուդը երկու կրկնակելի սխալ է թույլ տվել և 7 բրեյք-փոինթներից իրացրել 3-ը: Ջարին գրանցել է 13 էյս, թույլ տվել 2 կրկնակի սխալ և իրացրել իր միակ բրեյք-փոինթը:
Քառորդ եզրափակիչում Ռուդը կհանդիպի ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիսիոկոյի հետ (56-րդ ռակետ):
Սեուլի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 1,117,930 դոլար: