Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, բրազիլացին 48 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի անգլիական գրանդի համար:
Այս պահին Անգլիայի 20-ակի չեմպիոնը սպասում է, որ «Ռեալն» ընդունի 60 միլիոն եվրոյի առաջարկը։ Դրանից հետո խաղացողին թույլ կտան մեկնել Մեծ Բրիտանիա: Սակայն նախ 30-ամյա ֆուտբոլիստը պետք է ստանա աշխատանքային վիզա, ինչի հետ կապված արդեն ակտիվ աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի աստղը 2013 թվականից է խաղում «Արքայական ակումբում»:


