Logo

«Մի օր կվերադառնամ». Կազեմիրոն չի կարողացել զսպել հուզմունքը (տեսանյութ, ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:56 / 22.08.2022• Վիդեո
Կազեմիրո-ասուլիս

Մադրիդի «Ռեալից» հեռացած բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն չի կարողացել զսպել արցունքները հրաժեշտի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 30-ամյա բրազիլացին կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Այստեղ ես անհավանական երեկոներ եմ անցկացրել։ Ես հեռանում եմ մեր նվաճած Չեմպիոնների լիգայի վերջին գավաթի հիշողություններով: Մոդրիչի և Կրոսի հետ ես անսահման հաճույք էի ստանում ֆուտբոլից։

Ուզում եմ հասկացնել, որ մի օր կվերադառնամ՝ հատուցելու երկրպագուների սերը, շարունակելու օգնել այս ակումբին։ Եվ այն, ինչ ես սովորեցի այստեղ, ինձ ուժ տվեց շարունակելու խաղալ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Շնորհակալ եմ ձեզ նախագահ, այս ակումբը կունենա պայծառ ապագա և կշարունակի հաղթել: Առա՛ջ, Մադրիդ»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կառլոս Կազեմիրոն 2013 թվականին բրազիլական «Սան Պաուլուից» էր տեղափոխվել «Ռեալ»։ 2014/15 մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել էր պորտուգալական «Պորտուում»։

Մադրիդյան թիմի կազմում կիսապաշտպանը երեքական անգամ դարձել է Լա լիգայի, Իսպանիայի Սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող, հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 1 անգամ հաղթել է Արքայական գավաթում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ