Logo

Կազեմիրոյի հրաժեշտի գրառումը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
13:30 / 20.08.2022• ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն մարզական կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: 30-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտի գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում:

«Ապրեցի ամենահիասքանչ պատմությունը, որի մասին երբևէ մտածել եմ: Հուսով եմ՝ մի օր կվերադառնամ այնտեղ, որտեղ միշտ եղել է իմ տունը:

Նույնիսկ հազար կյանք ապրելով՝ չեմ կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ ինձ տվել են «Ռեալն» ու Մադրիդիզմը: Ընդմիշտ՝ Հալա Մադրիդ»,- գրել է Կազեմիրոն՝ գրառմանը կցելով իր, «Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի ու Թոնի Կրոսի համատեղ լուսանկարը:

Բրազիլիայի հավաքականի առանցքային խաղացողն Իսպանիայի չեմպիոնի գույները պաշտպանում էր 2013 թվականից: Նա թիմի հետ նվաճել է 18 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ:

Օգոստոսի 22-ին «Արքայական ակումբն» իր մարզաբազայում կանցկացնի Կազեմիրոյի հրաժեշտի արարողությունը՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսի ներկայությամբ: Արարողությունից հետո Կազեմիրոն կանցկացնի վերջին մամուլի ասուլիսը «Ռեալի» խաղացողի կարգավիճակում:

«Շնորհակալություն, Կազեմիրո». «Ռեալը» հրաժեշտի տեսանյութ է ներկայացրել

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ