Logo

CAS-ը Կամիլա Վալիևային որակազրկեց 4 տարով

19:53 / 29.01.2024Գեղասահք
null

Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հակադոպինգային կանոնները խախտելու համար որոշում է կայացրել 4 տարով որակազրկել Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն Կամիլա Վալիևային, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ռուս գեղասահորդուհին 2021-ի դեկտեմբերի 25-ին դոպինգ թեստ էր հանձնել, որից հետո նրա արյան մեջ հայտնաբերվել էր տրիմետազիդին արգելված դեղամիջոցը:

Վալիևան կզրկվի օլիմպիական ոսկե մեդալից և բոլոր այն մրցանակներից, որոնք նվաճել է 2021-ի դեկտեմբերի 25-ից հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ