Logo

CAS-ը հաստատել է Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատումը

16:41 / 07.10.2024Ֆուտբոլ
null

Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) պաշտոնապես հաստատել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի որակազրկումը կրճատվել է։

31-ամյա կիսապաշտպանի որակազրկումը կրճատվել է մինչև 18 ամիս, ինչպես նաև նա չի վճարի 5 հազար եվրո տուգանքը։

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ․ աշխարհի չեմպիոն Պոգբան 2025թ․ հունվարին կկարողանա վերսկսել մարզումները Թուրինի «Յուվենտուսի» կազմում, իսկ մարտին կստանա պաշտոնական խաղերի մասնակցելու իրավունք։

Նախապես ֆրանսիացին մինչև 2027թ․ սեպտեմբեր որակազրկվել էր հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին դոպինգային սկանդալի պատճառով Պոգբան որակազրկվել է չորս տարով։ Նա մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Յուվենտուսի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ