Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել՝ տեղեկացնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։
Անվտանգության հայեցակարգի համաձայն՝ 30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը պետք է ինքնամեկուսացվի։ Հունվարի 16-ին մադրիդցիներն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում մրցելու են «Ատլետիկի» հետ։
Կարվախալը, որն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում 1-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել, բաց կթողնի մրցավեճը։