Logo

Էրիկ Կանտոնա. «Ես չեմ հետևելու աշխարհի 2022 թվականի առաջնությանը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:47 / 12.01.2022Լուրեր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան հայտարարել է, որ չի հետևելու աշխարհի 2022 թվականի առաջնությանը:

«Անկեղծ ասած՝ ինձ այնքան էլ չի հետաքրքրում աշխարհի գալիք առաջնությունը: Իմ կարծիքով՝ սա այնքան էլ իրական մրցաշար չէ։ Վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ մրցաշարեր են անցկացվել այն երկրներում, որտեղ ֆուտբոլային ավանդույթը նոր է ձևավորվում, օրինակ՝ Ռուսաստանում կամ Չինաստանում։ Դա վերաբերում է աշխարհի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին։

Բայց Կատարը ֆուտբոլային երկիր չէ։ Ես դեմ չեմ աշխարհի առաջնությունն այնպիսի երկրում անցկացնելու գաղափարին, որտեղ ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու հնարավորություն կա։ Օրինակ՝ 90-ականներին այդպես էր Հարավային Աֆրիկայում կամ ԱՄՆ-ում։

Ֆուտբոլն ԱՄՆ-ում, որտեղ միգրանտները գալիս են Հարավային Աֆրիկայից, աղջիկների շրջանում ամենատարածված մարզաձևն է: Այստեղ ֆուտբոլի մեծ ներուժ կա։ Այժմ ԱՄՆ-ում ֆուտբոլն այն սպորտաձևն է, որն ամենից հաճախ խաղում են պրոֆեսիոնալ մակարդակում։ Բայց Կատարում նման ներուժ չկա։ Այնտեղ ոչինչ չկա։ Կարծում եմ՝ այստեղ միակ հարցը գումարն է։

Գումարն ամեն ինչ է, և այն, թե ինչպես են նրանք վարվել ստադիոններ կառուցած մարդկանց հետ, սարսափելի է։ Հազարավոր մարդիկ մահացան։ Եվ չնայած սրան՝ աշխարհի այս առաջնությունը կանցկացվի։

Ես չեմ դիտելու այս մրցաշարը»,- Daily Mail-ը մեջբերում է Կանտոնայի խոսքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա