Logo

Ծանրամարտի Մ23 ԵԱ. Արմեն Գրիգորյանը չորրորդն է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:28 / 19.10.2022Ծանրամարտ
null

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում պայքարն ավարտեց Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ:

Արմեն Գրիգորյանը (73 կգ) մինչև 23 տարեկանների պայքարում երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Գրիգորյանը չորրորդն էր նաև պոկում և հրում վարժություններում:

Այս քաշային կարգում երկամարտի 322 կգ (146+176) արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Վրաստանը ներկայացնող Կախի Ասանիձեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Մ20 մրցաշարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ ավելի վաղ նույն տարիքային խմբում բրոնզե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Մինասյանը (61 կգ):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ