Բասկետբոլի California Classic մրցաշարում «Մայամի Հիթը» առավելության է հասել «Լոս Անջելես Լեյքերսի» նկատմամբ՝ 80-76: «Լեյքերսի» կազմում երկրորդ հանդիպումն է անցկացրել Լեբրոն Ջեյմսի որդի՝ թիմի նորեկ Բրոնին, և գրանցել 3 միավոր, 5 ռեբաունդ, 3 ասիստ և 3 բլոք-շոթ:
Այս խաղով թիմերն ավարտել են այս մրցաշարում պայքարը, «Լեյքերսը» երեք խաղերից ոչ մեկում առավելության չհասավ: Հարյուր տոկոսանոց արդյունք գրանցեց միայն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը»՝ 3 խաղ 3 հաղթանակ:
Հիշեցնենք, որ հունիսին «Լոս Անջելես Լեյքերսը» դրաֆթի երկրորդ ռաունդում էր ընտրել Բրոնի Ջեյմսին և NBA-ի պատմության մեջ առաջին անգամ հայր և որդի կխաղան նույն թիմում։