«Ռոման» բանակցել է Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ, հաղորդում է Calciomercato-ն:
Իտալացի մասնագետը հռոմեական ակումբի ղեկավարության համար այսպես ասած` գլխավոր մարզչի «երազանքի տարբերակ» է:
«Ռոմայում» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կլուադիո Ռանիերիին փոխարինելու համար դիտարկում են նաև իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի տարբերակը: Պիոլին այժմ գլխավորում է Ռիադի «Ալ Նասրը»: