Հենրիխ Մխիթարյանը, Մատեո Դարմիանը, Ստեֆան դե Վրեյը և Ֆրանչեսկո Աչերբին ամռանը կհեռանան Միլանի «Ինտերից», հաղորդում է Calciomercato-ն:
Մեծ հավանականությամբ, Իտալիայի փոխչեմպիոնը նոր պայմանագրեր չի առաջարկի նրանց: «Ինտերի» սեփականատերերը ցանկանում են թեթևացնել աշխատավարձերի բյուջեն: Մխիթարյանի, Դարմիանի, Դե Վրեյի և Աչերբիի պայմանագրերի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին:
Այս ֆուտբոլիստներից միայն Դե Վրեյի դեպքում կարող է որոշումը փոխվել: Ակումբում կարծում են, որ 33-ամյա նիդերլանդցի պաշտպանը դեռևս կարող է ևս 2-3 մրցաշրջան անցկացնել բարձր մակարդակով:
Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու, 36-ամյա կիսապաշտպան Մխիթարյանը նշել էր, որ մարզական ապագայի վերաբերյալ դեռևս որոշում չունի:
Մխիթարյանն «Ինտերում» է 2022 թվականի ամառվանից: Ա Սերիայի առաջիկա տուրում «Ինտերը» հոկտեմբերի 18-ին կհյուրընկալվի «Ռոմային», որը հայ կիսապաշտպանի նախորդ ակումբն է: Խաղը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


