Logo

Calcio Mercato. «Արսենալը» ցանկանում է թիմ հրավիրել Ա Սերիայում հանդես եկող դարպասապահին

13:49 / 05.12.2025Ֆուտբոլ
null

«Արսենալը» հետաքրքրված է «Պարմայի» դարպասապահ Ձիոն Սուզուկիի ծառայություններով, տեղեկացնում է Calcio Mercato-ն։

23-ամյա դարպասապահը, մեծ հավանականությամբ, 2026 թվականի ամռանը կհեռանա իտալական ակումբից։ Նրա տրանսֆերային իրավունքը ցանկանում են ձեռք բերել նաև Մյունխենի «Բավարիան», «Ինտերն» ու «Միլանը»։

Ճապոնացին հիմա վնասվածք ունի ու չի մասնակցել «Պարմայի» վերջին 3 հանդիպումներին։ Սուզուկին կբացակայի մոտավորապես 3 ամիս։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ