Լա լիգա, 21-րդ տուր
«Կադիս» 2-2 «Էսպանյոլ»
Գոլերը՝ 0-1՝ Մորիանես 10՛, 1-1՝ Նեգրեդո 55՛ , 2-1՝ Ալեխո. 2:2՝ Դե Թոմաս
«Կադիսը», շարունակում է մնալ Լա լիգայի վտանգավոր գոտում՝ 19-րդ հորիզոնականում, իր ակտիվում ունենալով 16 միավոր: «Էսպանյոլը» 11-րդն է՝ 25 միավորով:
Պրիմերայի 22-րդ տուրում «Կադիսը» հյուր է գնալու «Լևանտեին», «Էսպանյոլն» էլ ընդունելու է «Բետիսին»:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը չմասնակցեց հանդիպմանը: