Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Կադիս» - «Բարսելոնա» հանդիպումը դադարեցվել է, հայտնում է Marca-ն։
Պատճառն այն է, որ մարզադաշտում վատացել է երկրպագուներից մեկի ինքնազգացողությունը։ Իրավիճակն այնքան ծայրահեղ է, որ կիրառվել է արհեստական շնչառության սարք։
Մարզադաշտում լռություն է տիրում, իսկ որոշ ֆուտբոլիստներ աղոթում են խաղադաշտում։


