Logo

Cadena Ser. Ռյուդիգերին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

11:50 / 27.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչի լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին ագրեսիվ պահվածք ցույց տալու համար կարող է որակազրկվել 4-12 խաղով, հաղորդում է Cadena Ser-ը:

32-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ փորձել է սառցե փաթեթ նետել մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեայի ուղղությամբ, խաղընկերները միջամտել են և մեծ դժվարությամբ կանխել: Գերմանացին զայրացել է, երբ մրցավարը «Ռեալի» վերջին գրոհի ժամանակ Կիլիան Մբապեի կողմից կանոնների խախտում է տեսել Էրիկ Գարսիայի հետ պայքարում: Ռյուդիգերն այդ ժամանակ փոխարինված է եղել: Գերմանացին իր ծնկին դրված սառույցով փաթեթից մի քանի սառույց է նետել մրցավարի ուղղությամբ, իսկ հետո երկու անգամ փորձել է ամբողջ փաթեթը նետել խաղադաշտ:

Բենգոեչեան խաղի վերաբերյալ իր արձանագրությունում նշել է, որ Ռյուդիգերը կարմիր քարտ է ստացել առարկա նետելու համար: Կարմիր քարտից հետո էլ նա ագրեսիվ է պահել իրեն: Ջուդ Բելինգհեմի և Լուկաս Վասկեսի կարմիր քարտերի վերաբերյալ էլ նշել է, որ անգլիացին ագրեսիվ կերպով գնացել է դեպի մրցավարական անձնակազմը, իսկ իսպանացին նետվել է խաղադաշտ` դժգոհ լինելով մրցավարի որոշումից և անընդունելի ժեստեր է ցույց տվել:

Madrid Zone-ը գրում է, որ Բելինգհեմը և Վասկեսը կորակազրկվեն միայն գավաթի խաղարկությունում:

Նախապես տեղեկություն կար, թե կարմիր քարտ է ստացել նաև Վինիսիուս Ժունիորը, սակայն մրցավարի արձանագրությունից պարզ է դառնում, որ բրազիլացին չի պատժվել: Նա նույնպես ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, ավելին՝ ըստ իսպանական որոշ աղբյուրների՝ Վինին նույնպես առարկա է նետել մրցավարի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթանակ է կորզել Մադրիդի «Ռեալից»` հաղթական գոլը խփելով լրացուցիչ ժամանակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ