«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում», հաղորդում է Cadena Ser-ը։
Իսպանական գրանդի ներկայացուցիչներն արդեն կապվել են ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ։ Նա համաձայնել է տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Այժմ «Ռոխիբլանկոսը» տրանսֆերի հարցում կբանակցի «Լիվերպուլի» հետ։
25-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի 46 խաղում 7 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։


