Logo

Cadena SER. «Բարսելոնային» կթույլատրեն գրանցել Օլմոյին ու Վիկտորին մինչև CSD-ի որոշումը

13:27 / 08.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» կիսապաշտպան Դանի Օլմոյին ու հարձակվող Պաու Վիկտորին մրցաշրջանի երկրորդ կեսի համար գրանցելու թույլտվություն կստանա, հաղորդում է Cadena SER-ը: 

Կատալոնական ակումբը Լա լիգայից ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից մերժում ստանալուց հետո դիմել էր Մարզական բարձրագույն խորհուրդ (CSD):

Մինչև վերջնական որոշումը ֆուտբոլիստները կհայտավորվեն մրցաշարին, քանի որ CSD-ն ընդունել է՝ «Բլաուգրանայի» հայցն իրավական հիմք ունի:

Իսպանացի ֆուտբոլիստների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար CSD-ն 3 ամիս ժամանակ ունի: Այդ ընթացքում նրանք պետք է ուսումնասիրեն 52 էջից բաղկացած փաստաթուղթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ