Օլիմպիական խաղերի 5-ակի և աշխարհի առաջնության 20-ակի չեմպիոն Յոհանես Բյոն կարծիք է հայտնել բիաթլոնում նորվեգացիների գերիշխանության մասին:
«Մեր երկրում շատ են տաղանդները, բայց մրցակցության համար մեզ հարկավոր են նաև այլ երկրներ: Բիաթլոնի օգտին չի լինի, եթե երկար ժամանակահատվածում պատվանդանին լինեն նույն երկրի ներկայացուցիչներ:
Մեզ հարկավոր են շվեդները, ֆրանսիացիները, գերմանացիները, բոլորը»,- Բյոյի խոսքն է մեջբերում skichrono.com-ը:
2023-24 մրցաշրջանում աշխարհի գավաթի խաղարկության առաջին 5 տեղերը գրավել են նորվեգացիներ: