Logo

Բոյկոտ կլինի խաղի առաջին 9 րոպեներին. «Ման. Սիթիի» երկրպագուները դժգոհ են

17:59 / 30.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները «Լեսթերի» դեմ Պրեմիեր լիգայի առաջիկա տնային խաղի առաջին 9 րոպեներին տրիբունաներում չեն զբաղեցնի իրենց տեղերը` իրենց դժգոհությունը հայտնելով տոմսերի գներից, հաղորդում է Daily Mail-ը:

9 թիվը համապատասխանում է տոմսերի վաճառքի արտաքին գործընկերների թվին, որոնց հետ ակումբը գործակցում է: Երկրպագուները պնդում են, որ այս հարթակների միջոցով վաճառվող տոմսերը հաճախ թանկ արժեն:

Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Սիթին» արտակարգ խորհրդակցություն կանցկացնի երկրպագուների խորհրդի հետ հաջորդ մրցաշրջանի տոմսերի գները հայտարարելուց առաջ։ 

Առաջիկա խաղի տոմսերի գները տատանվում են 30-68 ֆունտի սահմանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ