Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ապագայի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել, հայտնում է Marca-ն:
Իսպանական ակումբը հույս ունի երկարաձգել 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուսկետսը ցանկանում է 2023 թվականին ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ:
Լրագրող-ինսայդեր Էկրեմ Կոնուրի հաղորդմամբ՝ Սերխիոյի ծառայություններով հետաքրքրված են Սաուդիան Արաբիայի երկու թիմ, սակայն կիսապաշտպանը նախընտրում է կարիերան շարունակել ՄԼՍ-ում:
Ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը մասնակցել է 16 խաղի, կատարել 1 արդյունավետ փոխանցում:


