Կատալոնական «Բարսելոնայի» ավագ, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը նոր պայմանագրի հարցով դադարեցրել է բանակցություններն ակումբի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն:
34-ամյա ֆուտբոլիստը սպասում է Սաուդյան Արաբիայից լավ առաջարկի, որից հետո վերջնական որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ:
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» ու «Տորոնտոն», որոնք նույնպես պատրաստ են առաջարկել ավելի բարձր աշխատավարձ, քան «Բարսելոնան»:
Հիշեցնենք, որ Բուսկետսի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Իսպանացին «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2008 թվականից: