Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Սերխիո Բուսկետսը ցանկացել է հունվարին հեռանալ ակումբից, հայտնում է Marca-ն:
Այնուամենայնիվ, կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին իսպանացի կիսապաշտպանին հետ է պահել այդ մտքից և հայտնել, որ հույսեր է կապում նրա հետ:
Հավանական է, որ 34-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի հունիսին ազատ գործակալի կարգավիճակում կմիանա MLS-ի ակումբներից մեկին:
Բուսկետսը «Բարսելոնայում» խաղում է 2005 թվականից: Նա գլխավոր թիմի կազմում նորամուտը նշել է Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ և նվաճել 32 տիտղոս:


