Logo

Բունդեսլիգայում հանդես եկող տրանսֆերային արժեքով ամենաշատ աճ գրանցած ֆուտբոլիստները

23:46 / 20.12.2024Ֆուտբոլ
null

Հեղինակավոր Transfermarkt-ը ներկայացրել է Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող տրանսֆերային արժեքով ամենաշատ աճ գրանցած ֆուտբոլիստների վարկանիշը:

Վերջին թարմացումից հետո ամենաշատն աճել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմուշի տրանսֆերային արժեքը` 20 միլիոն եվրոյով: «Այնտրախտի» լավագույն ռմբարկուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո:

Երկրորդը Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի վինգեր Ջեյմի Գիտենսն է` 15 միլիոնով ավելացել է և դարձել 50 միլիոն: Երրորդը Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան է` (+10 միլիոն եվրո, 140 միլիոն):

Բունդեսլիգայում հանդես եկող տրանսֆերային արժեքով ամենաշատ աճ գրանցած ֆուտբոլիստները

  1. Օմար Մարմուշ. «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (+ 20 միլիոն եվրո) - 60 միլիոն եվրո
  2. Ջեյմի Գիտենս. «Բորուսիա Դորտմունդ» (+ 15 միլիոն եվրո) - 50 միլիոն եվրո
  3. Ջամալ Մուսիալա. «Բավարիա» (+10 միլիոն եվրո) – 140 միլիոն եվրո
  4. Ֆլորիան Վիրց «Բայեր Լևերկուզեն» (+10 միլիոն եվրո) - 140 միլիոն եվրո
  5. Կաստելո Լուկեբա. «Լայպցիգ» (+ 10 միլիոն եվրո) - 50 միլիոն եվրո
  6. Ուգո Էկիտիկե. «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (+ 10 միլիոն եվրո) – 40 միլիոն եվրո
  7. Ջոնաթան Բուրկարդտ «Մայնց» (+ 10 միլիոն եվրո) - 25 միլիոն եվրո
  8. Թոմ Բիշոֆ. «Հոֆենհայմ» (+ 8,5 միլիոն եվրո) - 12 միլիոն եվրո
  9. Ֆելիքս Նմեչա. «Բորուսիա Դորտմունդ» (+ 8 միլիոն եվրո) – 28 միլիոն եվրո
  10. Ուգո Լարսոն. «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (+ 7 միլիոն եվրո) – 35 միլիոն եվրո
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա