Logo

Երկու տուր է՝ Բունդեսլիգայի տնային թիմերի երկրպագուները հաղթանակ չեն տեսել. պատմական ցուցանիշ

11:29 / 10.03.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ ու 25-րդ տուրերի արդյունքներով պատմական ցուցանիշ է գրանցվել, հայտնում է Opta-ն։

Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ երկու խաղային տուր անընդմեջ դաշտի տեր եղած և ոչ մի թիմ հաղթանակ չի տարել:

18 խաղում հյուրերը տարել են 13 հաղթանակ, 5 անգամ էլ ոչ-ոքի է գրանցվել։

25-րդ տուրում տնային խաղերում պարտվել են Մյունխենի «Բավարիան» («Բոխումին»` 2-3), գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» («Վերդերին»` 0-2) և Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» («Աուգսբուրգին»` 0-1)։

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը 61 միավորով գլխավորում է «Բավարիան», որին հաջորդում են «Բայերը» (53) և «Մայնցը» (44)։

Բունդեսլիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա