Գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ դորտմունդյան ակումբն ակտիվացրել է 28-ամյա գվինեացի ֆուտբոլիստի պայմանագրում առկա հրաժարագնի կետն ու նրա տեղափոխության համար կվճարի 17,5 միլիոն եվրո։
Ավելի վաղ հարձակվողի ծառանություններով հետաքրքրված էին նաև իտալական «Միլանն» ու Լոնդոնի «Արսենալը»։
Գիրասին 28 գոլով դարձել էր Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի երկրորդ լագագույն ռմբարկու։ Նա զիջել էր միայն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին (36 գոլ)։