Գերմանական «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Քրիստիան Շտրայխը 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 58-ամյա մասնագետը որոշել է ավարտել մարզչական կարիերան։
Շտրայխը «Ֆրայբուրգի» համակարգում աշխատում էր արդեն 29 տարի։ Նա Բունդեսլիգայի պատմության մեջ մեկ ակումբում ամենաերկար աշխատած մասնագետն է։
Գերմանացին 1995-1996 թթ. մարզել է «Ֆրայբուրգի» երիտասարդական, 1996-2011թթ.` Մ21 թիմը։ 2007-2011թթ. համատեղությամբ եղել է ակումբի գլխավոր մարզիչներ Ռոբին Դուտի ու Մարկուս Զորգի օգնականը։ 2011թ. դեկտեմբերի 29-ից զբաղեցնում է «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ «Ֆրայբուրգը» տարբեր մրցաշարերում Շտրայխի գլխավորությամբ անցկացրել է 711 հանդիպում։
Ակումբը Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում 26 խաղում վաստակել է 33 միավոր և 9-րդն է մրցաշարային աղյուսակում։


