Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» վինգեր Ժան-Մատեո Բահոյան դարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաարագ ֆուտբոլիստը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բոխումի» դեմ 26-րդ տուրի խաղում (3-1) զարգացրել է 37,16 կմ/ժ արագություն։
19-ամյա եզրայինն այդ խաղում գրավել է մրցակցի դարպասը՝ Բուդնեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր առաջին գոլը։ Նա «Այնտրախտ» է տեղափոխվել 2024թ. հունվարին։